Նորություններ

Մորը և դստերը մեղադրանք է առաջադրվել՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք. առաջադրվել են մեղադրանքներ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Շիրակի մարզի բնակչուհին, ամուսնալուծությունից հետո չունենալով այլ բնակության վայր, մոր հետ միասին բնակվել է վերջինիս ծանոթի՝ 64-ամյա կնոջ բնակարանում։ Գյումրիում գտնվող նշված բնակարանում ապրել է նաև 64-ամյա կնոջ դուստրն իր անչափահաս երեխաների հետ։

Գտնվելով ֆինանսապես անբարենպաստ վիճակում և չկարողանալով հոգալ բնակարանի ծախսերը՝ տանտիրուհին իր դստեր հետ միասին առաջարկել է իրենց տանը բնակություն հաստատած ամուսնալուծված կնոջը զբաղվել մարմնավաճառությամբ։

Նախաքննության տվյալներով՝ ստանալով համաձայնությունը՝ ավելի քան մեկ տարի մայր ու աղջիկ նպաստել են ամուսնալուծված կնոջ պոռնկությամբ զբաղվելուն՝ այդ նպատակի համար տրամադրելով կացարան և ապահովելով հաճախորդներով։

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 64-ամյա կնոջը և վերջինիս դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել