Քաղաքացուց երթուղային ավտոբուսում գողացել էին պայուսակը

Հուլիսի 11-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1978 թ. ծնված Նաիրա Ա.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.15-ից 22.45-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծի պողոտայի «Տաշիր» առևտրի կենտրոնի կանգառից մինչև Ազատության պողոտայի «Նոր Զովք» սուպերմարկետի կանգառն ընկած ճանապարհահատվածում, թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են մոտ 6.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել են 133 դոլար և 30.000 դրամ՝ պատճառելով 90.000 դրամի վնաս:

Հուլիսի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Բաղրամյան պողոտայի թիվ 26 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: Քննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել