Վարչապետի նոր հանձնարարականը վերաբերում էր հանրային սննդի ոլորտին

2016թ․ ընդունված Հարկային օրենսգրքով հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասով սահմանվել են նոր չափանիշներ, մասնավորապես՝ ներկայումս գործող հանրային սննդի օբյեկտի արտոնագրային վճարի կիրառման համար սպասարկման սրահի մակերեսի առավելագույն շեմ հանդիսացող 600 քառակուսի մետր պահանջի փոխարեն սահմանվել է 100 քառակուսի մետր: Այս մասին կառավարության նիստի անդամներին հայտնեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստին բարձրացվել էր հնարավոր ռիսկերի հարցը՝ տվյալ ոլորտի տնտեսվարողների համար, ուստի պարոն Կարապետյանը պատկան մարմիններին հանձնարարեց մեկ ամսում քննարկել հանրային սննդի ոլորտում ՓՄՁ-ների արտոնագրային վճարի կիրառման համար սահմանված տարածքի մակերեսի առավելագույն շեմի վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել