Պարոն Մինասյան, երեք ամիսը շատ չի մի քիչ. վարչապետը՝ նախարարին

Կառավարության այսօրվա նիստի առաջին հանձնարարականը բնապահպանության ոլորտին էր վերաբերում։ Կարեն Կարապետյանն ասաց, որ շրջակա միջավայրի գնահատման և փորձաքննության գործող օրենսդրության կարգավորումներում անհրաժեշտ է վերանայել ընթացիկ գործունեությունների դասակարգումը, ժամկետներն ու ընթացակարգերը․ «Շրջական միջավայրի բնագավառում պահանջվում է՝ բնապահպանական փորձաքննության պատշաճ, կանխատեսելի և ողջամիտ ժամկետների իրականացում՝ ըստ միջազգային լավագույն չափանիշների»,- Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց բնապահպանության նախարարին 3-ամսյա ժամկետում վերանայել իրավական նորմերը, ավելի ուշ գլուխը բարձրացնելով թղթի վրայից, դիմեց նախարար Արծվիկ Մինասյանին․ «Պարոն Մինասյան, երեք ամիսը շատ չի մի քիչ»,- որից հետո եղավ նախարարի պատասխանը․ «Կարող ենք մեկ ամսվա ընթացքում էլ, պարոն վարչապետ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել