Beeline-ը՝ ավտոկայանատեղի համար վճարման գումարի չափի մասին

Beeline-ը տեղեկացնում է, որ կարճ հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի համար վճարման ընթացակարգում ընկերության կողմից որևէ փոփոխություն չի կատարվել։

Ընկերությունը նաև հանդես չի եկել որևէ առաջարկով՝ հաղորդագրությունների ուղարկման ձևի, վճարի կամ միջնորդավճարի չափի հետ կապված փոփոխություն կատարելու։

Beeline-ը՝ ցանկացած այլ օպերատորների պես, միայն տրամադրում է տեխնիկական հնարավորություններ, որպեսզի բաժանորդները կարողանան հեռախոսի միջոցով հեշտությամբ վճարել կայանատեղի համար։

Նշենք, որ նմանատիպ հայտարարություն տարածել էր նաև կապի և հեռահաղորդակցության մեկ այլ օպերատոր՝ VivaCell-MTS-ը՝ նշելով, որ միջնորդավճարները մնացել են անփոփոխ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել