Կադրային փոփոխություններ ԱԻՆ-ում՝ նախարարի նոր հրամաններով

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամաններով՝ կադրային փոփոխություններ են եղել համակարգում։

Նախարարությունից տեղեկանում ենք, որ Մարիամ Մուսայելյանը ազատվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության կադրերի վարչությա կադրային գործի վարման բաժնի պետի պաշտոնից, այդ պաշտոնին նշանակվել է ԱԻՆ փրկարար ծառայության գնդապետ Վարդան Հովսեփյանը։

Մեկ այլ հրամանով Անդրանիկ Սահակյանը նշանակվել է Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ փրկարար ջոկատի հրամանատար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել