Նորություններ

Վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված 36 ժամ ջուր չի լինի

  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 12-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 13-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի`  Գորիս քաղաքի՝ Նոր Կյանք, Սարգսյան, Վ.Մամիկոնյան, Մ. Խորենացի, Անկախության փողոցների, Վանքի տափ, Արեգունի, Սալ-Քար թաղամասերի, Ավանգարդ 5-րդ թաղամասի 5-ից-8 շենքերի, 6-րդ թաղամասի, ինչպես նաև Գորիսի ենթաշրջանի` Հարժիս, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Հարթաշեն, Ն. Խնձորեսկ, Արավուս, Տեղ, Կոռնիձոր, Անգեղակոթ, Սպանդարյան, Հացավան, Իշխանասար համայնքների, Տաթևեր ճոպանուղու, թիվ 83117, 60369 Զինմասերի,  Շաքեի քարի արտադրամասի, «Մ.Ջ.Ա», «Օազիս», «Կռունկ» ռեստորանային համալիրների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել