Նորություններ

Մեկ ամսում իրականացվել է 5986 բժշկասոցիալական փորձաքննություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 21 տարածքային մարմինների կողմից 2017թ. հունիսի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են  5986 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 4594 անձի, հաշմանդամություն չի սահմանվել 1378 անձի, 14 անձի տրամադրվել է վերականգնողական անհատական ծրագիր:

Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով (088 ձևով) տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 1275 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 970 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 305-ը, որից որոշվել է թույլատրել երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետները՝ 35: Այս դեպքում հաշմանդամ չճանաչված  անձինք, այն հիվանդություն ունեցող անձինք են, ում մոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում, որը չի հանգեցնում կենսագործունեության որևէ աստիճանի  սահմանափակման, հետևաբար այս անձինք ունեն առողջապահական համակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա, օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն և  հետագայում անձը  հաշմանդամություն ձեռք չբերի:

Ըստ հաշմանդամության խմբերի`

I  խումբ` 54 անձ

II խումբ`  237 անձ

III խումբ` 583 անձ

«Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է 96 երեխայի:

Վերափորձաքննություն իրականացվել է 4697 անձի, որից հաշմանդամություն է սահմանվել 3624 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 1073-ը,  այս դեպքում տևական բուժման  և վերականգնողական միջոցառումների արդյունքում  այդ անձանց մոտ վերականգնվել են օրգանիզմի ֆունկցիաների խանգարումները, կենսագործունեությունը չի սահմանափակվել և նրանք հաշմանդամ չեն ճանաչվել:

Վերափորձաքննվածներն ըստ խմբերի`

I  խումբ`   55 անձ

II խումբ`   575 անձ

III խումբ`   2821 անձ

«Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է  173 երեխայի:

Վերափորձաքննվածներից`

ա) ավելի թեթև հաշմանդամության խումբ է սահմանվել 658 անձի, այսինքն՝ այդ անձանց մոտ գրանցվել է օրգանիզմի ֆունկցիաների խանգարման մասնակիվերականգնում, իսկ նման դեպքում կենսագործունեության սահմանափակման տեսակը և աստիճանը փոփոխվում է և ըստ այդմ անձին սահմանում են ավելի ցածր հաշմանդամության խումբ (օրինակ՝ հաշմանդամության երկրորդ խմբից՝ երրորդ խումբ կամ առաջինից՝ երկրորդ խումբ կամ առաջինից՝ երրորդ խումբ):

բ) հաշմանդամության խմբերի ծանրացումը կազմել է 291, վերափորձաքննության արդյունքում, այս անձանց մոտ գրանցվել է օրգանիզմի ֆունկցիաների խանգարման վատթարացում և կենսագործունեության սահմանափակման աստիճանի խորացում  (երրորդ խմբից՝  երկրորդ կամ երրորդ խմբից՝ առաջին կամ երկրորդից՝ առաջին խումբ):

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել