Նորություններ

«Փարքինգ Սիթի Սերվիս» իրազեկում է վարորդներին

«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն սկսել է վարորդներին իրազեկել սակագների փոփոխության վերաբերյալ, եթե մուծումը կատարվում է հեռախոսի միջոցով: Համաձայն ընկերության հաղորդագրույունների օգոստոսի 1-ից այդ փոփոխությունները ուժի մեջ կտնեն:

Ըստ այդմ՝ մեկ ժամվա համար նախատեսված վճարը հեռախոսային հաղորդագրության միջոցով կատարելիս 100 դրամի փոխարեն կգանձվի 149 դրամ, որից 24.8 դրամը միջնորդավճարն է, իսկ 24.2 դրամը՝ ԱԱՀ-ն, բացի այդ 500 դրամ մուծումը բջջային հեռախոսով կատարելիս օգոտոսի 1-ից կդառնա 748 դրամ, որից 123.4 դրամն է միջնորդավճար:

Կայանատեղիների համար վճարն առանց միջնորդավճարի կատարելու համար ընկերությունն առաջարկում է օգտվել տերմինալներից:

Հայտարարություն է տարածել նաև Երևանի քաղաքապետարանը՝ տեղեկացնելով, որ.
1. Ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում. այն շարունակելու է կազմել 1 ժամվա համար՝ 100 դրամ, 1 օրվա համար՝ 500 դրամ, 1 շաբաթվա համար՝ 1000 դրամ, 1 ամսվա համար՝ 2000 դրամ, 1 տարվա համար /մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը/՝ 12000 դրամ:
2. Գանձվող գումարի փոփոխությունը վերաբերում է SMS հաղորդագրության միջոցով գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարներին և ավելացված արժեքի հարկին:
3. SMS հաղորդագրության փոխարեն 1 ժամվա և 1 օրվա համար ավտոկայանատեղի վճարները կարող են վճարվել կայանատեղերի հարակից տարածքներում տեղադրված տերմինալների միջոցով, որոնց դեպքում ոչ մի դրամ միջնորդավճար կամ հարկ չի գանձվում:
Հիշեցնենք, որ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձևաչափը ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում՝ մինչև տերմինալների տեղադրումը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել