Նորություններ

Հանցագործությունների բացահայտման դեպքերը Հայաստանում աճել են

Հայաստանում 2016թ․-ին հանցագործության դեպքերն աճել են։ Այս մասին է վկայում դատախազության վիճակագրությունը, որն ամփոփվել է մարմնի 2016թ․ գործունեության մասին հաղորդման մեջ։

Ըստ հաղորդման՝ նախորդ տարի գրանցվել է հանցագործության 18764 (2015թ․՝ 17043) դեպք, այսինքն՝ դեպքերն աճել են 1721-ո կամ 10․1%-ով, զուգահեռ աճել են նաև բացահայտումները, բացահայտումը կազմել է 78․5%, աճը` 2․8%:

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործության 65 դեպք է արձանագրվել նախորդ տարի, 2015թ․-ին՝ 69-ն էին դեպքերի քանակը, այս դեպքերից 57 բացահայտվել են։

Հանցագործությունների բացահայտման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վայոց ձորի մարզում՝ 95․5%, իսկ ամենացածր ցուցանիշները Երևանում են՝ Կենտրոն և Նորք-Մարաշք վարչական շրջանում՝ 61․6%:

Հաղորդումից տեղեկանում ենք, որ Հայաստանում 2016թ․ աճել են միջին ծանրության և առանձնապես ծանր հանցագործությունները, իսկ ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են։

Ըստ փաստաթղթի՝ 2016թ․ հանցագործություն կատարած 293 անձ եղել է նախկինում դատապարտված, որոնցից 143-ը՝ 2 և ավելի անգամ, այս անձանցից 259-ը մարզերում են հանցագործություն կատարել, 34-ը՝ Երևանում։

2016թ․ արձանագրվել է անչափահասների կողմից կատարված հանցագործության 351 դեպք, 2015թ․՝ 385։

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել