ԱՄՆ մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ մուտքի վիզա. դեսպանատան պարզաբանումը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել մարմնի ֆեյսբուքյան էջում, հայտարարության մեջ ասվում է․

«ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վիզայի պահանջը վերացնելու համաձայնագրի մասին շրջանառվող լուրերից: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: ԱՄՆ մեկնելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է ստանալ ԱՄՆ մուտքի վիզա: Վիզա ստանալու մասին տեղեկություններն՝ այստեղ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել