Նորություններ

Ընկերությանը «Վեոլիա Ջուր»-ը տուգանել էր 1․2 մլն դրամով․ ի՞նչ որոշեց դատարանը

«Ոսկե Գետնափ» ՍՊ ընկերությունը նախորդ տարի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ «Երևան ջուր», ներկայումս «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության:

Ըստ դատական գործի՝ «Երևան ջուր» ՓԲ ընկերության 22.04.2016թ. թիվ` 104151 հայտնաբերված խախտումների մասին ակտի համաձայն` ընկերության գործունեության տարածքում արձանագրվել է ջրաչափի ինքնակամ ապամոնտաժում:

«Երևան ջուր» ՓԲ ընկերության ջրօգտագործման կանոնների հաշվարկի ծանուցման համաձայն` ՓԲԸ-ին վճարման ենթակա գումարը կազմել է 1.247.418 ՀՀ դրամ:

Դատարանը արձանագրել է, որ «Երևան ջուր» ՓԲ ընկերության կողմից 22.04.2016թ. կազմված թիվ ԱՏ 104151 ակտը բաժանորդի կամ նրա ներկայացուցչի կողմից ստորագրված չէ, ինչպես նաև գործում` ակտը կազմելուն հայցվորի ներկայացուցչի ներկա լինելու վերաբերյալ ապացույցները բացակայում են, ուստի վիճարկվող ակտը կազմելուն ընկերության ներկայությունն ապացուցված չլինելու պայմաններում դրա բացասական հետևանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով կրում է պատասխանող կազմակերպությունը:

Վերջում դատարանը որոշել է պատասխանող «Երևան ջուր» ՓԲ ընկերության կողմից 22.04.2016 թվականին կազմված թիվ` 104151 հայտնաբերված խախտումների մասին ակտը ճանաչել անվավեր:

Պատասխանող «Երևան ջուր» ՓԲ ընկերությունից հօգուտ ՙՈսկե Գետնափ՚ ՍՊ ընկերության բռնագանձել 4 հազար/ ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել