Մինչև 12 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արմավիրի մարզի` Մյասնիկյան և Բաղրամյան գյուղերի ջրամատակարարումը:

Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 08.30-20.00 կդադարեցվի Լոռու մարզի`Սարալանջ, Կաթնաջուր, Մեծ  Պարնի, Շիրակամուտ,  Ջրաշեն, Լեռնավան գյուղերի և Սպիտակ քաղաքի` Փախստականների, Շվեցարական, Իտալական, Էստոնական, Նորվեգական, Վարպետաց, Տաշիր, Ուզբեկական, Ց-5, Կ-11 թաղամասերի, Գրիգոր Լուսավորիչ փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել