Շուրջ 1/3-ով աճել է Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված կառուցապատման թույլտվությունների թիվը

Ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության տվյալների` քաղաքապետարանի կողմից տրամադրված կառուցապատման թույլտվությունների թիվը 2017թ. առաջին կիսամյակում աճել է շուրջ 1/3-ով, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Երևանում գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի շրջանակում /Doing Business in Yerevan/ Երևանի քաղաքապետարանի կողմից պարզեցվել են փաստաթղթերի տրամադրման հետ կապված մի շարք գործընթացներ՝ զգալիորեն կրճատելով շինարարության թույլտվության տրամադրման ժամկետները: Ի դեպ, տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի «Doing Business» բաժնում, կարելի է գտնել կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման ուղեցույցներ:
Իսկ «Մեկ պատուհան» համակարգում մեր համաքաղաքացիներն առցանց տարբերակով կարող են ուղարկել կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի դիմումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել