Նոր նշանակումներ են կատարվել Ազգային ժողովում

Ազգային ժողովում նոր նշանակումներ են կատարվել։ Այս տեղեկատվությունը մեզ հասանելի է դարձել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից։ Ըստ հանձնաժողովի կայքի՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական է նշանակվել Անուշ Սուքիասյանը, նշանակումը կատարվել է հունիսի 20-ին։ Բացի այդ, ԱԺ նախագահի որոշմամբ Մկրտիչ Մինասյանը վերանշանակվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել