Նորություններ

Կառավարության որոշմամբ մեկ զորակոչիկի տարկետում կտրվի, մյուսը՝ կազատվի զինծառայությունից

Կառավարության վաղվա՝ հուլիսի 6-ի նիստին նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Մասիս Ոսկանյանին, իսկ Նիկոլաոս Մելիքյանին՝ տարկետում տալ։

Ըստ նախագծերի՝ Մասիս Ոսկանյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցությունը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 15-ի № 962-Ա որոշմամբ Մասիս Արթուրի Ոսկանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2017 թվականի ամառային զորակոչը: Քանի որ Մասիս Արթուրի Ոսկանյանի 27 տարին լրանում է 2017 թվականի հուլիսի 11-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար, ըստ Սպորտի և երիտասարդության նախարարության, անհրաժեշտություն է առաջացել Մասիս Արթուրի Ոսկանյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

Մեկ այլ որոշման մեջ նշվում է, որ ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել Նիկոլաոս Մելիքյանին, որը հանդես է գալիս Հայաստանի մինչև 19 և մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքական թիմերում, և անհրաժեշտություն է առաջացել  Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին տարկետում տալ մինչև  2020 թվականի ամառային զորակոչը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել