ՊԵԿ-ում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող հարցեր

ՊԵԿ-ում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) գրասենյակի և Ուկրաինայի իրավապահ ոլորտի ներկայացուցիչների միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող, այդ թվում՝ թմրամիջոցների մաքսանենգության, դրանց բացահայտման, կանխարգելման և քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ փոխօգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Բացի այդ, նախնական համաձայնություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ համատեղ տեղեկատվական համագործակցություն հաստատելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել