Նորածնի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝  Շիրակի մարզի բնակչուհին 2017 թվականի հունիսի 16-ի ուշ երեկոյան Արթիկի «Մոր և մանկան առողջության ապահովման կենտրոն»-ում վաղաժամ ծննդաբերել է արական սեռի պտուղ, ով 2017 թվականի հունիսի 17-ին` ժամը 02:30-ի սահմաններում, նույն կենտրոնի մանկաբույժի ուղեկցությամբ շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց»։ Ճանապարհին արձանագրվել է պտղի կենսաբանական մահը:

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի ևԱնիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ նորածին պտղի մահվան դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պտղի մահվան պատճառը պարզելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել