«Ավիաուսումնական կենտրոն»-ը հայտարարում է ընդունելություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ պետական քոլեջը հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն` հետևյալ մասնագիտություններով.

  1. «Փոխադրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորտում» 1041.01.5

Որակավորումը` տեխնիկ-կարգավար, առկա ուսուցմամբ, անվճար /7/ և վճարովի /15/ տեղ:

Ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս:

Ուսման վարձը տարեկան 250 000 ՀՀ դրամ:

  1. «Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում» 1041.02.5

Որակավորումը` կարգավար-օդային տրանսպորտի երթևեկության կառավարում, առկա ուսուցմամբ, անվճար /3/ և վճարովի /5/ տեղ:

Ուսման տևողությունը 2 տարի 6 ամիս:

Ուսման վարձը տարեկան 250 000 ՀՀ դրամ:

  1. «Թռչող ապարատների և ավիաշարժիչների տեխնիկական շահագործում» 0716.06.5

Որակավորումը` ավիատեխնիկ, անվճար /5/ և վճարովի /10/ տեղ:

Ուսման տևողությունը 3 տարի:

Ուսման վարձը տարեկան 250 000 ՀՀ դրամ:

Բոլոր դիմորդները պետք է ունենան միջնակարգ (լրիվ) ընդհա­նուր կրթություն:

Դիմորդը հանձնաժողովին անձամբ ներկայացնում է.

– դիմում,

– կրթության մասին փաստաթղթի բնագիրը և պատճենը,

– 6 լուսանկար (3X4),

– անձնագիրը և պատճենը,

– սոցիալական քարտի պատճենը,

– կցագրման վկայականի պատճենը կամ զինվորական գրքույկի պատճենը,

– արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում):

Ընդունելության կազմակերպման և անցկացման համար դիմորդը ներկայացնում է անձնագիր և վճարում` 1000 ՀՀ դրամ:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը` յուրաքանչյուր օր՝ ժամը 900– 1800-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթն իրականացվելու է օգոստոսի 28-ին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով, /060/37-35-47, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վարչական տարածքում` 31-89, 35-63 կամ այցելել՝ ք. Երևան «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել