Որտե՞ղ այսօր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արշալույս» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի` Մրգաստան, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Խորոնք, Արտիմետ, Գեղակերտ, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս  գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել