Հրդեհ Երևանում. երկու մարտական հաշվարկ է դեպքի վայր մեկնել

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 2-ին, ժամը 16:35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան բակում գտնվող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:58-ին:

Այրվել է անասնագոմը՝ ամբողջությամբ (մոտ 150 քմ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել