Ի՞նչ կենսագրություն ունի պատգամավոր Լուիզա Սարգսյանը

Լուիզա Սարգսյանը Ազգային Ժողովի պատգամավորի մանդատը ստանձնել է մայիսի 18-ին: Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է մեկ բնակարան՝ բազմաբնակարան շենքում և 320 հազար դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից:

Լուիզա Սարգսյանը ծնվել է 1977թ. սեպտեմբերի 2-ին Երեւանում:

1999թ. ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը: Գրականագետ: Բանասիրական գիտությունների թեկնածու:

2001-2003թթ. եղել է Երեւանի մշակույթի համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության դասախոս: 2003-2009թթ.՝ ՀՊՃՀ ռուսաց լեզվի դասախոս: 2008-2009 եւ 2010-2013թթ.՝ «Գլոբալ Մոթորս» ՓԲԸ Ռուսաստանի հետ կապերի գծով տնօրենի օգնական: 2013 թվականից Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս է, 2015թ.՝ ռուսաց լեզվի ամբիոնի ասիստենտ:

2014 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Մի շարք գիտական հոդվածների եւ ուսումնական ձեռնարկների հեղինակ է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել