Խրախուսանքներ՝ կադաստրի աշխատակիցներին

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 27-ին որոշում է ընդունել.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Հողաշինարարի և գեոդեզիստի օրվա առթիվ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հետևյալ անձանց՝
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով`

Արման Պետրոսյան – ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Վարդան Հասրաթյան – ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար

2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով՝

Արթուր Թովմասյան – ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Արման Օսիկյան – ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչության ստորաբաժանումների գործառույթների նկատմամբ վերահսկողության բաժնի պետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել