Ավտովթար Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին

ուլիսի 1-ին, ժամը 07:33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով կա 2 զոհ և 7 տուժած:

Տուժածներից 5-ը տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, իսկ 2-ը Վայքի ԲԿ-ից տեղափոխվում են Երևան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել