Մեկնարկում է Երևան քարտը. նոր խոսք քաղաքային և մշակութային զբոսաշրջությունում

Օտարերկրացուն մեր  երկիրն առավել գրավիչ դարձնելու համար միայն հարմարավետ պայմաններն են պակասում: Այս նպատակին է ծառայում Գլոբալ կոլիբրի ընկերության Երևան քարտ ծրագիրը, որի մեկնարկի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայաստանի ազգային պատկերասրահում: Միասնական փաթեթ, որում զետեղված են զբոսաշրջիկին անհրաժեշտ մի շարք ծառայություններ և պարագաներ: Երկրի զբոսաշրջության ոլորտում ստեղծելով նոր մշակույթ՝ «Երևան Քարտ» ծրագիրը միտված է օգնելու զբոսաշրջիկին՝ առավել արդյունավետ ու դյուրին շրջագայություն իրականացնել: Համագործակցելով է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և «ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի», երևանյան գրեթե բոլոր թանգարանների ու մշակութային օջախների հետ՝ ծրագիրը նպատակ ունի զարգացնել քաղաքային և մշակութային զբոսաշրջությունը:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի պետ Գևորգ Օրբելյանը և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը: Վերջիններս, կարևորելով նոր նախագծի մուտքը հայկական զբոսաշրջության ոլորտ, նկատեցին, որ ծրագիրը կարող է էական տեղաշարժ գրանցել ոլորտի զարգացման գործում:

«Ծրագրի մեկնարկից մինչ իրականացում շուրջ երկու տարի է պահանջվել. կատարվել են ուսումնասիրություններ, հաշվի են առնվել միջազգային շուկայի առաջարկներն ու պահանջները: Ծրագիրը տարածաշրջանում առաջին անգամ է Displaying Yerevan card (3).jpgիրականացվում, բայց նմանատիպ ծրագրեր մեծ հաջողությամբ գործում է եվրոպական մի շարք երկրներում: Կարծում եմ, որ այն կնպաստի մեր մշակույթի ճանաչելի դառնալուն»,-շեշտեց Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Երևանի քաղաքապետարանի, Մշակույթի նախարարության և Երևան քարտ ծրագրի հիմնադիր Գլոբալ կոլիբրի ընկերությունների միջև կնքվեցին փոխըմբռնման հուշագրեր, ինչը ենթադրում է երկուստեք երկարատև ու պատասխանատու աշխատանք՝ ի նպաստ երկրում զբոսաշրջության զարգացմանը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ներկա միտումները աստիճանաբար փոխում են տուրիզմի կազմակերպման գործընթացները՝ հետզհետե ավելանում է այն զբոսաշրջիկների թիվը, որոնք նախընտրում են իրենց շրջագայությունը կազմակերպել սեփական ուժերով, – քարտի բացման շնորհանդեսին իր ելույթում նշեց ծրագրի ղեկավար Արմեն Բաղդագյուլյանը,- այդ իսկ պատճառով այսօր ժամանակի հրամայական է դարձել զբոսաշրջության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ինովացիոն համակարգերի ստեղծումը՝ ինչպիսին հանդիսանում «Երևան Քարտ» ծրագիրը:

Երևան քարտն այսօր արդեն համագործակցում է 40 թանգարանի հետ, ունի ավելի քան 100 մշակութային ու սպասարկման ոլորտի գործընկեր: Լինելով տարածաշրջանում իր բնույթով եզակի՝ հանդիսանում է բարձրակարգ զբոսաշրջային ծառայությունների փաթեթ, որը զբոսաշրջիկին հնարավորություն կտա անվճար մուտք գործել քաղաքի և հարակից վայրերի թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների: Երևանը բացահայտելուց հետո զբոսաշրջիկը ստանում է նաև հայաստանյան լավագույն տեսարժան վայրերի տուրիստական հայտնի շրջագայություններից մեկին անվճար մասնակցելու հնարավորություն: Քարտի հետ կցված բովանդակալից ուղեցույցի՝ Երևանի քարտեզի, անվճար ինտերնետով բջջային քարտի, 12-ժամյա տեղեկատու ծառայության, ինչպես նաև Երևան քարտ բջջային հավելվածի օգնությամբ զբոսաշրջիկը կկարողանա սեփական ուժերով կազմակերպել իր շրջագայությունը և տեղեկացված լինել քաղաքում գործող մշակութային հաստատությունների, ժամանցի վայրերի և իրականացվելիք միջոցառումների մասին:

Այսպիսով՝ «Երևան Քարտ» ծրագիրը հնարավորություն կտա զարգացնելու քաղաքային ու մշակութային զբոսաշրջությունը Երևանում և Հայաստանում, կնպաստի պատմամշակութային օջախների ճանաչելիության բարձարացմանը՝ ավելացնելով այցելուների թիվը և եկամուտները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել