Նորություններ

Կառավարությունը զինծառայողների սոցիալական ապահովության բարձրացմանն ուղղված քայլեր է նախատեսում

Կառավարության ծրագրով նախատեսվում են բարեփոխումներ պաշտպանության ոլորտում: Մասնավորապես, Ազգ-բանակ հայեցակարգի կյանքի կոչման նպատակով կառավարությունը նախատեսում է՝

1) մինչև 2020 թվականի ավարտը՝ բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, զինված ուժերի արհեստավարժ բաղադրիչն ընդլայնելու համար ապահովել հավաքագրման շահավետ պայմաններ, հատկապես կարևորելով այնպիսի ծրագրային նախագծերի ներդրումը, ինչպիսիք են՝ պարտադիր զինվորական ծառայությանը զուգահեռ մարտական հերթապահության մեջ ընդգրկվելու պայմանով շարքային կազմի կամ ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով բարձրագույն կրթություն ստացած անձանց կողմից սպայական կազմի պայմանագրային զինվորական ծառայության իրականացումը, ինչպես նաև շարունակել զինված ուժերը պայմանագրային զինծա- ռայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները: Միաժամանակ, ձևավորել պահեստազորի պատրաստության արդյունավետ համակարգ՝ որպես զինված ուժերի համալրման առանցքային ուղղություններից մեկը.

2) մինչև 2020 թվականի ավարտն ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցությունը՝ զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ, և ընդլայնել կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունները՝ զինվորա- կան ծառայությունը դիտելով որպես կրթության և մասնագիտական զարգացման բարենպաստ հնարավորություն: Միաժամանակ, մանրակրկիտ վերաքննել նախազորակոչային պատրաստության, զորակոչի արդյունավետ կազմակերպման, այդ թվում՝ բժշկական փորձաքննությունների գործընթացը՝ այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.

3) մինչև 2020 թվականի ավարտը մշակել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովության ռազմավարություն: Նոր ռազմավարությամբ նշված անձանց համար երաշխավորել սոցիալական ապահովության գործուն համակարգ ու մեխանիզմներ, որոնք կներառեն բնակարանային ապահովվածությունը, ամբողջապես անվճար բժշկական օգնությունը, նաև հանգստի կազմակերպման ծառայությունները, այլ արտոնություններ ու երաշխիքներ.

4) մինչև 2022 թվականի ավարտը պաշտպանության ոլորտը վերածել պետական կառավարման նոր մոտեցումների ներդրման, հասարակական և միջանձնային առողջ հարաբերությունների ձևավորման, բարոյական նորմերի և հայրենասիրության սերմանման, գիտական (կիրառական և տեսական) և տնտեսական ներդրումների խթանման հարթակի՝ հանրային իրազեկման, հասարակական վերահսկողության և վստահության, արդարության ու թափանցիկության մթնոլորտի ամրապնդման, զինված ուժերում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխավորման, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման միջոցով.

5) մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել ռազմական կրթության և ծառայողական առաջխաղացման թափանցիկ համակարգ, ռազմակրթական ոլորտն ապահովել ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերով, կայացնել և մրցունակ դարձնել նախնական զինվորական, միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական կրթությունն ապահովող ազգային ռազմակրթական համակարգը, զարգացնել արժանիքների և կրթական չափանիշների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման շարժառիթավորման հնարավորությունները.

6) մինչև 2022 թվականի ավարտն ամբողջացնել ռազմաբժշկական ապահովման ոլորտի բարեփոխումները, որոնց շրջանակներում կապահովվի նոր ենթակառուցվածքների ու սարքավորումների, ինչպես նաև մասնագետների կատարելագործված արհեստա- վարժության շնորհիվ՝ ռազմաքաղաքացիական ամբողջարկված (ինտեգրված) բուժհաստատությունների կողմից որակապես նոր մակարդակով բուժծառայությունների մատուցումը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել