Հիվանդանոցների ու բուժանձնակազմի օպիտմալ քանակ կսահմանվի

Կառավարության ծրագրով նախատեսվում են բարեփոխումներ նաև առողջապահության ոլորտում: Այս ոլորտում համընդհանուր մատչելիության սկզբունքի վրա բնակչության բժշկական ծառայությունների ֆիզիկական հասանելիության մեծացման, ՀՀ տարածքում առողջապահական ենթակառուցվածքների և մասնագիտական ներուժի համաչափ բաշխման, ամբողջ հանրապետությունում որակյալ ծառայությունների մատուցման նպատակով կառավարությունը նախատեսում է ՀՀ-ում բժշկական հաստատությունների, մահճակալների և բուժանձնակազմի օպտիմալ քանակների սահմանում, այդ թվում՝

1) մինչև 2017 թվականի ավարտն օպտիմալացնել ՀՀ առողջապահության նախարարության կենտրոնական ապարատը և ենթակա կազմակերպությունները.

2) 2017 թվականի երկրորդ կիսամյակում հաստատել ՀՀ-ում հոգեբուժական ծառայություն մատուցող հաստատությունների օպտիմալացման պլանը և մինչև 2018 թվականի ավարտն օպտիմալացման աշխատանքները.

3) մինչև 2018 թվականի ավարտը հաստատել Երևան քաղաքում և ՀՀ մարզերում հիվանդանոցային և արտահիվանդանոցային համակարգերի օպտիմալ կառուցվածքը (master plan).

4) մինչև 2018 թվականի ավարտը մշակել բուժօգնության առաջնային օղակի բարեփոխումների հայեցակարգ՝ նպատակ ունենալով տնտեսել առավել թանկ հիվանդանոցային օղակին դիմելիության ուշացած դեպքերի հետ կապված պետական միջոցները.

5) 2017 թվականից մինչև 2019 թվականն իրականացնել բժշկական կենտրոնների կոնցեսիոն կառավարման հանձնման և (կամ) մասնավորեցման փուլային աշխատանքներ.

6) շարունակել մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագիր՝ ՀՀ Վայոց ձորի մարզի ընդգրկմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել