Հուլիսին ջերմաստիճանը կհասնի 41 աստիճանի

Հուլիսի 1-ից սկսած Հայաստանում օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ: Երևանում վաղը Արարատյան դաշտում և մայրաքաղաքում, Սյունիքի և Տավուշի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի: Հուլիսի 3-ին ջերմաստիճանը կհասնի 38-ի, հուլիսի 4-ին և 5-ին ջերմային ալիքը կհասնի իր բարձրակետին, և ջերմաչափը ցույց կտա 39-40 աստիճան. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը:

Նա նշել է, որ հուլիսին օդի միջին ջերմաստիճանը նորմայից 2-3 աստիճանով բարձր է լինելու: Երևանում, Արարատում, Արմավիրում, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում ցերեկային ժամերին ջերմաստիճանը 39-41 աստիճանի կհասնի, իսկ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում՝  32-35 աստիճանի:  Լոռու մարզում առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 32-36 աստիճանի, Տավուշում՝ 36-39 աստիճան: Սյունիքի մարզի հովտային գոտիներում կանխատեսվում է 39-41, նախալեռնային շրջաններում` 30-34 աստիճանի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել