Ի՞նչ եկամուտներ և գույք ունի ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը

54-ամյա Արմենուհի Կյուրեղյանը Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ստանձնել է մայիսի 18-ին: Այդ պահի դրությամբ նա հայտարարագրել է.

  • 2 բնակարան,
  • 1 հողամաս,
  • 600 հազար դրամ՝ աշխատավարձից ստացված եկամուտ:

Նա ծնվել է 26.08.1963 թ-ին Վանաձորում: Ամուսնացած է, ունի երեք երեխա` մեկ տղա և երկու աղջիկ:

Ավարտել է թիվ 13 միջնակարգ դպրոցը 14 տարեկանում` գերազանցության ատեստատով: Ընդունվել և կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
Սովորել է ՀՀ ԳԱԱ ՀԿ-ի ասպիրանտուրայում: 28 տարեկանում պաշտպանել է թեկնածուական թեզ: Ստացել է ֆիզ.մաթ. գ.թ. գիտական աստիճան և դարձել ֆիզմաթ գիտությունների ամենաերիտասարդ կին-թեկնածուն Հայաստանում:
2006թ-ից ունի դոցենտի գիտական կոչում:

1988-1992թ. ՀՀԳԱԱ Հաշվողական կենտրոնի գիտաշխատող,
1993-2000թթ Վանաձորի սոց. ծառայության վերլուծության բաժնի վարիչ,
1992թ-ից ՎՊՀ /ՎՊՄԻ/ ԻՏՄՄ ամբիոնի դոցենտ,
1997թ-ից Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի քարտուղար, փոխնախագահ, նախագահ,
2004 թ-ից` Ասոցիացիային կից «Կանանց լիդերության բարձրագույն դպրոց»-ի Լոռու մարզային կենտրոնի ղեկավար,
2005 թ-ից` Ասոցիացիային կից «Քաղաքացիական նախաձեռնությունների Լոռու մարզային կենտրոն»-ի ղեկավար,
2006թ-ից Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ,
2016թ-ից ՀՅԴ համամասնական ցուցակով Վանաձորի ավագանու անդամ:

Երկու ուսումնական ձեռնարկների, մասնագիտական 30 և հասարակական-քաղաքական ոլորտին վերաբերող 35-ից ավելի հոդվածների հեղինակ
Տիրապետում է հայերեն, ռուսերոն, անգլերեն լեզուների:

Լուսանկարները՝ Արմենուհի Կյուրեղյանի ֆեյսբուքյան էջից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել