Երախտագիտության մեդալներ՝ Սերժ Սարգսյանի հրամանագրերով

Սերժ Սարգսյանը երկու նոր հրամանագիր է ստորագրել, որոնցում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը` որոշում եմ.

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Արսեն Վոլոդյայի Բիձյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

Մյուս հրամանագրով՝

«Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորի Գրիգորյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել