Նորություններ

Նոր առաջարկ՝ տարածքներ անտառապատել Երևանում և Սևանա լճի տարածքում

Գյուղատնտեսության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որը միտված է հանրապետությունում մի շարք տարածքների անտառապատմանը։

Նախատեսվում է՝ Երևան քաղաքի շրջակայքում կիսաանապատային գոտու անբարենպաստ պայմաններում ընտրված հատվածում անտառապատել շուրջ 31 հա տարածք, Սևանա լճի Դրախտիկ հատվածում անտառապատել և ցանկապատել 10 հա տարածք:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ կատարված աշխատանքները կնպաստեն նաև բնակլիմայական պայմանների բարելավմանը, գեղեցիկ բնապատկերի գրավչությանը և հանգստի նոր գոտիների ձևավորմանը։

Այս նպատակին Երևանում տարածքների անտառապատման և խնամքի աշխատանքների համար նախատեսվում է հատկացնել 4,1 մլն դրամ, Սևանա լճի 10 հա տարածքի համար՝ 1,7 մլն դրամ, իսկ ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր մարմնի (վարչակառավարչական ապարատի) պահպանման համար մինչև տարեվերջ հատկացնել 1,1 մլն դրամ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել