Նոր նախագծերով կմեկնարկի մարդկային կապիտալի զարգացման գործառնական հենքը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է սոցիալական աջակցության ոլորտում ձևավորել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ (ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի փոխարեն), որով կմեկնարկի մարդկային կապիտալի զարգացման գործառնական հենքը:

Նշվում է, որ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառումը ենթադրում է ՀՀ-ում բնակվող որևէ ընտանիքի, անկախ աղքատության կամ բարեկեցության մակարդակից, հաշվառման գործընթաց, որով կվերածվի նաև այդ համակարգին դիմելը նվաստացուցիչ հանգամանք ընկալելու փաստը․

«Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի միջոցով գնահատական կտրվի ընտանիքի թե̀ անապահովության, թե̀ բարեկեցության ու բարօրության վիճակին` առաջին դեպքում նախատեսելով սոցիալական ծառայությունների համապատասխան փաթեթի տրամադրում, այդ թվում նաև նպաստ, իսկ երկրորդ դեպքում խնամատար ընտանիքի, խնամակալի ընտրության, ինչպես նաև երեխա որդեգրել ցանկացող ընտանիք հաշվառելու հնարավորություն։ Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգը կդառնա սոցիալական դեպքի վարման հիմքը, որի արդյունքում կգնահատվի ընտանիքի կենսամակարդակը` քանակական և որակական ցուցանիշներով, ինչպես աղքատությունը, այնպես էլ բարեկեցությունը: Գնահատվում է նաև ընտանիքի ռեսուրսները՝ թե գույքային և թե ոչ գույքային, որով կարևորվում է մարդն իր անհատական ներուժով, ստեղծելով նախադրյալներ մարդկային կապիտալի զարգացման համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել