Գլխավոր դատախազը նոր խորհրդական ունի

Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ,
Տեղեկացնում եմ, որ հունիսի 28-ից ստանձնել եմ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդականի պարտականությունները: Նման պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Վստահեցնում եմ, որ ունեցածս մասնագիտական փորձառությունը, հմտություններն ու գիտելիքները ներդնելու եմ ՀՀ գլխավոր դատախազության գործունեության հրապարակայնության էլ ավելի բարձրացմանը, զանգվածային լրատվամիջոցների և լրագրողների հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացմանը:
Շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին, վերջինիս աշխատակազմին և հատկապես ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանին, ում մամուլի քարտուղարը լինելու պատիվն եմ ունեցել անցած 15 տարիներին՝ սկսած քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման առաջին ամիսներից: Այն ինձ հնարավորություն է տվել համեստ ներդրում ունենալ այդ համակարգի կայացման և զարգացման գործընթացում
»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել