Աղտոտելու համար տուգանվելու մասին օրենքը սեպտեմբերին օրինական ուժ կստանա

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին հանձնարարականներ տվեց՝ ուղղված «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացմանը:

Նա նշեց, որ արդեն իսկ փակվել են 1480 աղբանոցներ: Հանձնարարական եղավ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին երկամսյա ժամկետում աշխատանքներ սկսել համապետական 2-րդ շաբաթօրյակի կազմակերպման ուղղությամբ և առաջարկներ ներկայացնել, որ մինչև տարավերջ 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատվեն:

Վարչապետը նախարարից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է շրջակա միջավայրը աղտոտելու համար տուգանելու մասին օրինագիծը, ինչին ի պատասխան նախարարը հայտնեց, որ այն շուտով ավարտուն տեսքի կբերվի, այնուհետև կներկայացվի կառավարության նիստին, նախատեսվում է, որ սեպտեմբերի սկզբին կներկայացվի ԱԺ, իսկ սեպտեմբերի ավարտին կունենանք ուժի մեջ մտած օրենք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել