Մեկնարկել են Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղով չվերթները

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր՝ հունիսի 28-ին, տեղի է ունեցել Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղու պաշտանական բացումը: Այս մասին հայտնում են քաղավիացիայի գլխավոր վարչությունից:

Չվերթի պաշտոնական բացմանը ներկա էին Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Արշակ Փոլադյանը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալը, ինչպես նաև՝ մի շարք այլ պատվավոր հյուրեր:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շամ Ուինգս» ավիաընկերությանը Դամասկոս- Երևան-Դամասկոս երթուղով թռիչքներ իրականացնելու թույլտվություն էր տրամադրել: Չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել