ԱԺ-ն այս տարի 97 միլիոն դրամի բենզին է գնել

Ազգային ժողովի աշխատակազմն  այս տարվա հունվարի 11-ին պայմանագիր է կնքել «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ՝ վառելիքի ձեռքբերման համար: Ըստ պայմանագրի՝ մեկ տարվա կտրվածքով մատակարարվելու է 280 հազար լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզին և 30 հազար լիտր՝ «Սուպեր» տեսակի բենզին:

«Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը ձեռք է բերվում 305 դրամով, իսկ «Սուպեր» տեսակինը՝ 390 դրամով: 

Ընդհանուր առմամբ, այս պայմանագրով վառելիքի ձեռքբերման համար հատկացվելու է 97,1 միլիոն դրամ կամ ավելի քան 200 հազար դոլար:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել