Սուպերմարկետի վրա զինված հարձակում կատարողի ինքնությունը պարզվել է

Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 26-ին, ժամը 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դիմակավորված անհայտ անձը ժամը 2-ին օդամղիչ ատրճանակով մուտք է գործել Երևանի Գայի պողոտայի 8/2 հասցեում գործող սուպերմարկետ և զենքի սպառնալիքով պահանջել է բացել դրամարկղը:
Սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են նրա գործողությունները, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:
Հանցագործության գործիք ատրճանակը և դիմակն առգրավված են:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է ավազակային հարձակումը կատարողի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել