Թրամփի միգրացիոն արգելքները շուտով կկիրառվեն

ԱՄՆ Գերագույն դատարանը թույալտրելի է համարել նախագահ Թրամփի հրամանով սահմանված ժամանակավոր միգրացիոն արգելքը՝ մուսուլմանական 6 երկրի քաղաքացիների մուտքը ԱՄՆ. այս մասին հայտնում է ABC news-ը:

Այս որոշումը չի վերաբերի 6 երկրների այն քաղաքացիներին, որոնք ունեն ընտանեկան կապեր ԱՄՆ-ում, կամ արդեն իսկ ամերիկյան համալսարաններ ընդունված ուսանողներ են և նրանց մասով ստորին ատյանի դատարանները ակտեր են ընդունել:

Այդ 6 երկրներն են Իրանը, Լիբիան, Սուդանը, Սիրիան և Յեմենը:

Արդեն պետդեպարտամենտը հաղորդագրություն է տարածել, որ Գերագույն դատարանի որոշումից 72 ժամ անց արդեն իսկ կիրականցվեն միգրացիոն այս սահմանափակումները:

Նախատեսվում է, որ 72 ժամից վերոնշյալ 6 երկրի քաղաքացիները, ովքեր ընտանեկան կապեր չունեն ԱՄՆ-ում և ուսանող չեն, 90 օրով կարգելվեն մուտք գործել ԱՄՆ, իսկ փախստականները, ովքեր նույնպես չունեն նշված կապերը ԱՄՆ-ի հետ, այս երկիր մուտք գործել չեն կարողանա 120 օր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել