Ազգային ժողովը հուլիսի 4-ին կգումարի արտահերթ նստաշրջան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշման համաձայն 2017 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նստաշրջան։

Վերը նշված որոշմամբ ասվում է․
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2017 թվականի հուլիսի 4-ին` ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով։
Սույն թվականի հուլիսի 4-ի նիստում քննարկվելու է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը։
Հիշեցնենք, որ վերը նշված օրենքի նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է, իսկ նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել