150 մլն դրամ՝ դատախազության աշխատակիցներին պարգևատրելու համար

ՀՀ կառավարությունը դատախազությանը հատկացնում է 150 մլն ՀՀ դրամ՝ որպես հավելավճար տրամադրելու իրավապահ մարմնի աշխատողներին։

Ֆինանսների նախարարության նախագծում նշվում է, որ բյուջետային շատ հիմնարկներ ունեն արտաբյուջետային հաշիվներ, որի հաշվին կարողանում եմ պարգևատրել աշխատակիցներին: Համաձայն՝ «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ կիսամյակային հաշվետվությունների հիման վրա պարգևատրվում են պետական ծառայողները, սակայն դատախազների պարգևատրման նպատակով ընդհանրապես գումարներ չեն նախատեսվել, չնայած նրան, որ «Դատախազության մասին» օրենքով  որպես դատախազի խրախուսման միջոց նախատեսված է նաև դրամական պարգև:

Հենց այս բացը լրացնելու համար էլ կառավարությունն այսօր ընդունեց նոր որոշում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել