Ժողովրդի համար թիվ մեկ խնդիրն այսօր Կառավարության նոր ծրագրի արդյունքում իր կենսամակարդակի բարելավումն է․ Կորյուն Նահապետյան

Ժողովրդի համար թիվ մեկ խնդիրն այսօր Կառավարության նոր ծրագրի արդյունքում իր կենսամակարդակի բարելավումն է, այլ ոչ թե այն հարցը, թե ով է լինելու վարչապետը 2018թ․-ին։ Այսօր գործադիրի ծրագրի քննարկման շրջանակներում հայտարարեց ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը։

Նա մեկ առ մեկ ներկայացրեց նոր ծրագրով առանձնացված ոլորտները, որտեղ բարեփոխումներ են իրականացվելու։ Աբնդրադարձավ կառավարություն և խորհրդարան փոխգործակցությանը՝ ասաց․ «Մենք կարճ ժամանակում ամբողջապես անցնելու ենք խորհրդարանական կառավարման համակարգին, կարծում եմ նաև կառավարության համար լավ կառավարման իմաստով շատ կարևոր է խորհրդարանի հետ ճիշտ փոխգործակցության ապահովումը, այստեղ խորհրդարանական վերահսկողութունը կառավարության ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ էական նշանակություն է ձեռք բերելու, հուսով եմ, որ նաև կառավարությունը ճիշտ որոշումներ կկայացնի խորհրդարանի և նրա համապատասխան կառույցների հետ փոխհարաբերությունները կազմակերպելու հարցում։ Կառավարությունը պետք է շահագրգիռ լինի, որպեսզի մենք իսկապես կարողանանք ունենալ փոխգործակցության ավելի բարձր մակարդակ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել