Ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում զարգացնել տրանսպորտային համակարգը

ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու տրանսպորտի ոլորտում, կայուն զարգացող տրանսպորտային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների միջոցով, քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի, փոխադրումների, ապրանքների և ծառայությունների հասանելիության ու մրցունակության ապահովման, ինչպես նաև սպասարկման որակի ու տրանսպորտային անվտանգության բարձրացմանը։ Նշվում է գործադիրի ծրագրում։

Այդ նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) ՀՀ տարածքում ստեղծել միասնական ավտոմոբիլային ուղևորափոխադրումների երթուղային ցանց, մասնավորապես՝

ա. մինչև 2018 թվականի ավարտը մշակել միասնական երթուղային ցանցի ներդրման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը՝ ներառյալ տրանսպորտային սպասարկման ծառայությունների գնագոյացման, տրանսպորտային ծախսերի ու եկամուտների հավասարակշռման և փոխհատուցման (սուբսիդավորման) մեխանիզմները,

բ. մինչև 2019 թվականի ավարտը ներգրավել միասնական երթուղային ցանցի մասնավոր օպերատորի (օպերատորների), ինչպես նաև մասնավոր ներդրումներ,

գ. մինչև 2020 թվականի ավարտը մշակել ՀՀ տարածքի տրանսպորտային միաս- նական ինտերակտիվ քարտեզը, էլեկտրոնային կառավարման և միասնական տոմսի համակարգը, իսկ մինչև 2022 թվականի ավարտը ներդնել ամբողջական համակարգը,

դ. մինչև 2020 թվականի ավարտը մասնավորեցնել ավտոկայարանային համակարգը (առանց ավտոկայարանային համակարգի գործառնական նշանակության փոփոխության իրավունքի)՝ մասնավոր ներդրումների ներգրավման միջոցով համակարգի արդիականաց- ման, տեխնոլոգիական հագեցվածության, կառավարման արդյունավետության, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ծառայությունների աշխարհագրության ընդլայնման նպատակով, իսկ 2021-2022 թվականների ընթացքում իրականացնել համակարգի արդիականացման ծրագիրը, ե. մինչև 2022 թվականի ավարտը ապահովել ՀՀ բոլոր համայնքների ավտոմոբիլային ուղևորափոխադրումների հասանելիությունը.

2) ապահովել տրանսպորտային անվտանգություն, մասնավորապես՝

ա. մինչև 2017 թվականի ավարտը կանոնակարգել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը և ներդնել էլեկտրոնային համակարգը,

բ. մինչև 2017 թվականի ավարտը կանոնակարգել գազաբալոնային սնման համակարգով կահավորված տրանսպորտային միջոցների շահագործումը,

գ. մինչև 2018 թվականի ավարտը բարձրացնել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական հագեցվածությունը` վարորդների աշխատա- ժամանակի վերահսկման նպատակով թվային տախոգրաֆի և վերահսկողության այլ էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով.

3) մինչև 2020 թվականի ավարտը կատարելագործել տաքսամոտորային փոխադրում- ների օրենսդրությունը, կարգավորել էլեկտրոնային հարթակի միջոցով աշխատող ու ավանդական տաքսի ծառայությունների գործունեությունը և ստեղծել շարժակազմի թարմացման խթաններ.

4) զարգացնել այլընտրանքային տրանսպորտային ուղիները, մասնավորապես՝

ա. մինչև 2020 թվականի ավարտը մշակել ՀՀ-ից և դեպի ՀՀ ուղևորների և բեռների տեղափոխման այլընտրանքային անվտանգ ծրագրերը և խթանել դրանց զարգացմանը: Համաձայնեցնել տարանցիկ երկրների հետ փոխադրումների առավել նպաստավոր ռեժիմները՝ երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի միջոցով,

բ. մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել մուլտիմոդալ փոխադրումների զարգացման նպատակով «չոր նավահանգստի» օրենսդրական դաշտ, խթանել լոգիստիկ կենտրոնների զարգացմանը և ընդլայնել ՀՀ տարանցիկ հնարավորությունները.

5) զարգացնել երկաթուղային տրանսպորտը, մասնավորապես՝

ա. մինչև 2018 թվականի ավարտը մշակել և ընդունել երկաթուղային ենթակառուց- վածքների զարգացման ռազմավարություն,

բ. մինչև 2022 թվականի ավարտն արդիականացնել ուղևորատար շարժակազմը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել