Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ կան աշխատող աղքատներ. Նաիրա Զոհրաբյան

Կառավարությունն  իր ծրագրի 12 կետերով առաջարկում է նվազեցնել աղքատությունը, սակայն որքանո՞վ է դա իրատեսական:

«Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ կան աշխատող աղքատներ. ԱԺ ամբիոնից նման կարծիք հայտնեց «Ծառուկյան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հայաստանում աղքատությունն այսօր 30 տոկոս է. սա պաշտոնական տվյալները: Մենք իրականում գիտենք, որ այն շատ ավելի մեծ է, որովհետև Հայստաննը երևի այն եզակի երկրներից , որտեղ կան աշխատող աղքատներ: Այսինքն, դե յուրե, նրանք որևէ ձևով չկան այդ ցանկում, բայց ստանալով նվազագույն, կամ կենսամակարդակը չապահովող աշխատավարձ, շատ աշխատող աղքատներ ունեն տարրական հացի խնդիր»,-հայտարարեց Զոհրաբյանը:

Նա նաև խոսեց այն մասին, որ պետք է 5 տարում բարձրացնել աշխատավարձերը, միջինը՝ 4 տոկոս: Ինչը ցույց է տալիս, որ այս խնդիրը չի կարող նման տեմպերով լուծվել: Նա հայտնեց, որ դեռևես 2012 թվականին հայտարարվելէր, որ նվազագույն աշխատավարձն արդեն պետք է լիներ այնքան, որքան նախատեսվում է ապահովել 2022-ին: Պատգամավորը կասկած հայտնեց, որ չունի երաշխիքներ, թե այս թվերը նորից թղթին չեն մնա:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել