Նորություններ

Երիտասարդ բժշկի սպանության գործով վկայություն տվեց նրա նշանածը

22-ամյա ատամնաբույժ Լևոն Սահակյանի սպանության գործով այսօր վկայություն տվեց նրա նշանածը՝ Արեգնազ Թովմասյանը:

Թովմասյանը պատմեց, որ գործով մեղադրյալ Վահան Ղազարյանին ճանաչել է փետրվար ամսից, աշխատանքի առաջարկ է ստացել «Պատանի լրագրողների» դպրոցում աշխատելու, 1 ամիս փորձաշրջան անցելու պայմանով, որտեղ ղեկավարը Վահանն է եղել, ինքն էլ համաձայնել է:

Մեկ ամիս անց սակայն նրանց միջև աշխատանքային պայմանագիր չի կնքվել, ամեն անգամ մի պատճառաբանություն բերելով հետաձգել է գործընթացը, ինչին Արեգնազն այդքան էլ ուշադրություն չի դարձել. «Մտածում էի դե պայմանագիր է էլի, կնքենք: Բայց մեր աշխատակիցներից մեկը ասում էր՝ Արեգնա՛զ, մի թող էդպես, անպայման պայմանագիրդ կնքիր, նույնիսկ օրինակն ասաց, որ կուղարկի, ես կազմեմ, Վահանը միայն ստորագրի»,-նշեց նա:

50.000 դրամ պայմանավորված աշխատավարձը դպրոցի տնօրենի կողմից Արեգնազը չի ստացել նաև մարտ ամսին, ինչից հետո նա ստացել է դպրոցում դասավանդելու առաջարկ:

Աշակերտներին դասավանդնելուն համաձայնելուց հետո Արեգնազը հունիս ամսին սկսել է առձեռն ստանալ վարձավճարները, ինչից էլ նա՝ Վահանի իմացությամբ վերցրել է իր առաջին աշխատավարձը: Դա կազմել է հավելյալ 30.000 դրամ:

Ամբաստանյալ՝ Վահան Ղազարյանը (ձախից)

Աշխատանքային օրերի ընթացքում նրանց հարաբերությունները քիչ-քիչ սկսել են սրվել, քանի որ Արեգնազը նկատել է երեխաների նկատմամբ նրա վատ վերաբերմունքը, ինչն արտահայտվել է հատկապես նրանով, որ մեղադրյալը չի դրել տարբերություն իր՝ հասուն տղամարդու և անչափահաս երեխայի միջը, նրանց ու մեծահասկաների հետ շձման մեջ: Վկայի խոսքով նա նաև խաբել է իրենց աշխատատեղի տարածքը տրամադրող վարձատուին ևս. «Գալիս էր, Վահանն իրեն ինչ-որ բաներ էր ասում, թե մյուս ամիս կտամ, մյուս ամիս կտամ, հետո չգիտեմ էլ, թե որտեղից էր գտնում գումար տալիս, կամ չէր տալիս, ես էլ այդ գործերին չէի խառնվում»:

Աշխատանքի բերումով պատվերով հանձնարարված նյութը ուշացնելու հարցում վիճաբանություն է եղել Արեգնազի և Վահանի միջև, ինչից հետո էլ Արգենազը վերջնական որոշել է դուրս գալ աշխատանքից: Խոսակցությունը հանգիստ չի ընթացել ու վկան պատմում է, որ սկսել են գոռգոռալ, ինչից վիրավորված պահանջել է ձայնի տոնն իջեցնել իր հետ խոսելիս՝ հաշվի առնել, որ աղջկա հետ է խոսում:

«Բորբոքված եկավ, թե դու իմ գործերը հետ ես գցում, ու արդեն բարձր տոնով: Ես ասացի, որ այդ գումարն ուրիշ լրագրողի տա, մեկ այլ մարդ վճարովի հիմունքներով գրի նյութը, ասաց, որ չէ, դու պետքա գրես ու սկսեց արդեն անձնական վիրավորնքներ հասցնել, ասելով, որ ես փողի մեռած եմ, որ ինձ համար կարևորը փողն է։ Բայց եթե նման բան լիներ ինչու՞ կմնայի այդքան աշխատելու: Ես ասացի, որ թեման փակում ենք ու դուրս եմ գալիս աշխատանքից։ Զանգեցի Լևոնին ասացի, որ վեճաբանություն է սկսվել, Լևոնն էլ ինձ ասաց, որ վեշերս հավաքեմ ու դուրս գամ, ես էլ էդտեղ չեմ աշխատում: Ես վերցրեցի համակարգիչս ու մյուս արագաներն ու դուրս եկա»,-նշեց Ա.Թովմասյանը։

Վկան նաև հայտնեց, որ այդ օրերին իր մոտ է եղել նաև  աշխատանքային փոքր տեսախցիկը, ինչը տեխնիկական հարմարություններից ելնելով իր մոտ է պահել, իսկ այդ օրը հետը տուն է տարել: Դրանից հետո Վահանը զանգել ու պահանջել է ետ վերադարձնել տեսախցիկը, ինչին Արեգնազը պատասխանել է, թե երբ աշխատավարձը կտա, ինքն էլ տեսախցիկը կվերադարձնի: Նույնն ասել է նաև Լևոնին, Լևոնն էլ նույն օրը վերցրել է տեսախցիկը, որ վերադարձնի Վահանին, ասել, որ ինքն իրավունք չունի դա իր մոտ պահելու, Վահանի գույնքն է, ինքը կտանի ետ կվերադարձնի:

«Որ Լևոնը հետ է եկել այդ ժամանակ ամբողջ ճանապարհին ինձ հետ խոսել է, ասաց, որ Վահանը տղամարդու խոսք է տվել, որ երկու ամսից աշխատավարձը կտա»,-մանրամասնեց վկան:

Հոտեմբերին 19-ին, դանակահարության օրը Արեգնազը տեղյակ չի եղել, որ Լևոնն ու Վահանը պետք է հանդիպեն, որ վիճաբանել են ու Վահանը դանակահարել է Լևոնին իմացել է միայն ուշ երեկոյան՝ Լևոնի մորից:

«Դրանից հետո ես միանգամից հիվանդանոց եմ գնացել: Դեպքի մասին ինճ-որ մեկը հստակ չի նստել ինձ պատմել, ես բոլորի խոսակցություններից եմ իմացել ինչ է եղել, որ Արտակն է հետը գնացել»,-նշեց Արեգնազը:

Նշենք, որ Արտակ Գրիգորյանը ևս վկայություն է տվել՝ նշելով դեպքի մանրամասները:

Հիշեցնենք, որ «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանն իր աշխատակցուհու՝ Արեգնազ Թովմասյանի մի քանի ամսվա աշխատավարձը չէր վճարել, հարցի շուրջ Թերլեմեզյան փողոցի 3-րդ հասցեում քաշքշուկի մեջ մտնելով նրա նշանած Լևոն Սահակյանի հետ, իր մոտ առկա ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս ոտքին և մեկ անգամ կրծքավանդակի շրջանին. ինչի հետևանքով 22-ամյա երիտասարդ ատամնաբույժը մահացել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դատավարության հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին:

Ալիսա Չիլինգարյան

Այս գործով կարդացեք նաև՝

«Զենքը բե՛ր, Գևորգ, զենքը բե՛ր». 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության գործով հարցաքննվեց դեպքի ականատեսը

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել