Կստեղծվի աշխատաշուկայի կառավարման համակարգ

Կառավարության նոր ծրագրում նշվում է աշխատանքային իրավունքների ոլորտում բարեփոխումներ կատարելու մասին: Մասնավորապես նշվում է.

«Կարևորելով արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար պայմանների ապահովումը հատկապես աշխատող աղքատների թվի հետևողական նվազման տեսանկյունից՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է՝

1) նախաձեռնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ՝ եվրոպական ժամանակակից միտումներին համահունչ, մասնավորապես՝

ա. 2017-2018 թվականների ընթացքում վերացնել աշխատավարձի հավելումների և աշխատողների հատուցումների կոշտ կարգավորումները՝ բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության և կոլեկտիվ բանակցությունների կայացմանը զուգընթաց,

բ. մինչև 2018 թվականի ավարտն ամբողջականացնել կամավոր աշխատանքի կայացման ու զարգացման իրավական հիմքերը.

2) 2017-2022 թվականների ընթացքում շարունակել նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումը` ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված նպատակադրումներին համապատասխան.

3) 2018-2022 թվականների ընթացքում կատարելագործել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգը՝ աշխատավարձերի համամասնորեն աճի ապահովման նպատակադրմամբ.

4) կատարելագործել կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը, մասնավորապես՝

ա. 2018-2020 թվականների ընթացքում ներդնել ՀՀ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, արտագաղթի կանխարգելմանը, երիտասարդների, հաշմանդա- մություն ունեցող անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը, հանրային կառավարման ոլորտում երիտասարդ և բանիմաց մասնագետների ներգրավմանը, գործատուների համար թափուր աշխատատեղերն արդյունավետ համալրելուն ուղղված նոր ծրագրեր,

բ. մինչև 2019 թվականի ավարտը ստեղծել աշխատաշուկայի ընթացիկ և հեռանկարային կարգավորման թափանցիկության և արդյունավետության բարձրացման, զբաղվածության պետական ծառայությունների և ծրագրերի որակի, մատչելիության մեծացման նպատակով ամբողջական էլեկտրոնային կառավարման գործուն համակարգ»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել