Կհիմնվի բիզնես ռեգիստր

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում են բարեփոխումներ  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում: Մասնավորապես նախատեսվում է.

 1) մինչև 2018 թվականի ավարտն իրականացնել իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով՝ բոլոր գրանցումների համար առցանց դիմելու հնարավորությամբ.

2) մինչև 2019 թվականի ավարտն արդիականացնել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային www.azdarar.am կայքը, ներդնել հայտարարությունների տրամադրման առցանց էլեկտրոնային համակարգ.

3) մինչև 2020 թվականի ավարտը հիմնել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հենքի վրա Բիզնես ռեգիստրի գործակալություն և մշակել ու ներդնել միասնական էլեկտրոնային բիզնես ռեգիստրի համակարգ.

4) մինչև 2021 թվականի ավարտը թվայնացնել իրավաբանական անձանց արխիվային փաստաթղթերը, ստեղծել էլեկտրոնային արխիվ.

5) մինչև 2022 թվականի ավարտը պարզեցնել և զարգացնել ապահովված իրավունքների գրանցման համակարգը:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել