Կառավարությունը նախատեսում է փոփոխություններ՝ նոտարական համակարգում

Կառավարության ծրագրով նախատեսվում են փոփոխություններ նաև նոտարական համակարգում:

Ծրագրում նշվում են հետևյալ կետերը.

 1) մինչև 2018 թվականի ավարտն ապահովել էլեկտրոնային կապը հանրային ծառայություններ մատուցող պետական մարմինների նոտարական գործողություններն արդյունավետ իրականացնելու և «մեկ պատուհան» սկզբունքով ծառայություններ մատուցելու նպատակով.

2) մինչև 2018 թվականի ավարտն ընդլայնել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքները՝ դրա հետ մեկտեղ քրեական պատասխանատվություն նախատեսելով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար.

3) մինչև 2020 թվականի ավարտը զարգացնել նոտարի՝ որպես կանխարգելող արդարադատություն իրականացնող մարմնի կարողությունները:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել