ԱԺ նորընտիր պատգամավորի գույքն ու եկամուտները

Նաիրի Սահակյանը ԱԺ պատգամավորի մանդատը ստանձնել է մայիսի 18-ին: Ծնվել է 1969 թ. հուլիսի 28-ին
Արագածոտնի մարզի Դիան գյուղում:

1976-1983թթ. սովորել է Դիանի հիմնական դպրոցում:
1983-1987թթ. սովորել է Երևանի Մարշալ Բաբաջանյանի անվան հատուկ զինվորական դպրոցում:
1987-1989թթ. սովորել է Կազանի հրթիռային բարձրագույն զինվորական ուսումնարանում:
1990-1994թթ. ՌԴ-ի Յակուտսկ, 2001-2005թթ. Մոսկվա քաղաքներում զբաղվել է գործարարությամբ:
2005-2009թ. սովորել է Գյումրիի «Պրոգրես» համալսարանի իրավագիտության բաժնում:
2007թ. հիմնել է «Հայդուկ» ազգային հասարակական կազմակերպությունը:
2006թ. ստեղծել է «Ես և Նա» ՍՊԸ-ն, որը զբաղվում է հանրային սննդի սպասարկմամբ և շինարարությամբ:

Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ, երկու տղա և մեկ թոռ:

Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է.

  • 25 հատ հողամաս,
  • բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
  • առանձնատուն,
  • արտադրական նշանակության շինություն,
  • 2 հատ հասարակական նշանակության շինություն,
  • 1 հատ դեռևս չսեփականաշնորհված շինություն,
  • MAZ 5205 բեռնատար մեքենա,
  • INFINITI QX 56 մարդատար մեքենա,
  • NISSAN ARMADA 5.6 մարդատար մեքենա,
  • VAZ 21063 մարդատար մեքենա

Պաշտոնը ստանձնելու պահին նա եկամուտ է ունեցել աշխատավարձից՝ 60 հազար դրամ և վարձակալության դիմաց ստացված վճարից՝ 3,3 միլիոն դրամ:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել