Պատգամավոր Ավետ Սարգսյանի գույքն ու եկամուտները

49-ամյա Ավետ Սարգսյանը Ազգային ժողովի պատգամավոր մանդատը ստանձնել է այս տարվա մայիսի 18-ին: Նա ներկայացրել է նաև իր գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր՝ պաշտոնը ստանձնելու պահին.

Ա. Սարգսյանը հայտարարագրել է.

  • 4 հատ հողամաս,
  • 3 հատ հասարակական նշանակության շինություն,
  • 3 հատ առանձնատուն,
  • LEXUS GX 470 մարդատար ավտոմեքենա,
  • TOYOTA FORTUNER SR-53.0,
  • KAMAZ 5320,
  • UAZ 469,
  • GAZ 24,
  • Բնակելի տուն (արժեքը 8 միլիոն դրամից բարձր),
  • 1.12 միլիոն դրամ,
  • 2 674 դոլար:

Պաշտոնը ստանձնելու պահին այս տարի նրա ստացած եկամուտը կազմել է 493 հազար դրամ:

Ավետ Սարգսյանը ծնվել է 1968թ. սեպտեմբերի 22-ին Սիսիան քաղաքում:

1975-1985թթ. հաճախել  է թիվ 2 միջն. դպրոցը:

1985-1992թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում:

1987-1989թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1992թ. աշխատել է Սպանդարյան  ՀԷկ-ի շինվարչությունում՝ որպես գլխավոր ինժեներ:

1997-1999թ. եղել է Որոտան ՀԷկ-ի փոխտնօրենը իրացման գծով:

1999-2004թթ. աշխատել է Սպանդարյան  ՀԷկ-ի շինվարչության պետ:

2004թ-ից մինչև 2017-ի մայիսի 18-ը ղեկավարել է «Հիդրո» ՍՊԸ-ն:

2000թ.-ից ՀՀԿ անդամ է:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել