Ապօրինի ծառահատում՝ Նոր Նորքում

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն տարածել՝ ահազանգելով Նոր Նորքում տեղի ունեցած ապօրինի ծառահատումների մասին:

«Հունիսի 18-ին, օրը կիրակի, ահազանգ եմ ստացել Նոր Նորքի  2-րդ   զանգվածի  Թոթովենց 3/9  հասցեի բնակիչներից, ովքեր  առավոտյան իրենց շենքի   հարակից  պուրակում  հայտնաբերել են 13 կտրված ծառերի  բներ  ու  տարածքը  շրջափակելու  փորձ անող տղաներ: Կտրված ծառերի  մասին անմիջապես խոսեցի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն Ուլիխանյանի հետ, ով հաստատեց, որ տարածքի շինթույլտվությունն օրինական է, բայց ծառահատման թույլտվություն տրված չէ: Ո՞վ է իրականացրել  ապօրինի ծառահատումն այդ տարածքում»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել